ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նախարարությունների թիվը պետք է կրճատվի

Նախարարությունների թիվը պետք է կրճատվի
24.10.2018 | 22:47

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հաստատեց շրջանառվող տեղեկությունները, որ նախարարությունների թիվը կկրճատվի։ «Մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի», - հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով Շիրակ Թորոսյանի հարցին։ Նրա խոսքով՝ կառավարման համակարգում անարդյունավետության և դանդաղաշարժության խնդիր կա, և «ամենապրիմիտիվ» հարցը լուծելու համար մարդը ստիպված է երկար սպասել։

«Չեմ ուզում թաքցնել, մենք ոչ թե խնդիր ունենք կրճատելու, խնդիր ունենք կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու: Այսօր մեր նախարարությունների թիվը շատ ավելին է, քան մենք օբյեկտիվորեն ունենք դրա անհրաժեշտությունը: Այո, մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի» հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը՝ ընդգծելով, որ կրճատումների հարցում հավասարակշռված մոտեցում են ցուցաբերելու։ Նրա խոսքով՝ կառավարման համակարգի արդյունավետությունը փորձելու են բարձրացնել նաև թվայնացման միջոցով և դա համարելու են առաջնային խնդիր։ «Կառավարությունն ու նրա կառուցվածքը երևացող մասն է, բայց շատ ավելի չերևացող մաս կա։ Ունենք նախարարություններում վարչություններ և այլն, կառավարութանը զուգահեռ ունենք հիմնադրամներ, ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ նրանք երբեմն ավելի մեծ համակարգ են, ըստ էության, կառավարման ֆորմալ համակարգին զուգահեռ համակարգ ունենք: Մենք լրջորեն այս համակարգին անդրադառնալու ենք, մասնավորապես, 2019-ի բյուջեի քննարկման համատեքստում», - հավելեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ