ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը 26 տոկոսով բարձրացրել է իր աշխատավարձը

Էրդողանը 26 տոկոսով բարձրացրել է իր աշխատավարձը
24.10.2018 | 22:49

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 26 տոկոսով բարձրացրել է իր աշխատավարձը, գրում է demokrathaber.org կայքը: Մինչ այժմ Էրդողանը ստանում էր 59.000 թուրքական լիրա` մոտ 10.000 ԱՄՆ դոլար: 2019-ի բյուջեով նախատեսված է նախագահի աշխատավարձը հասցնել 74.500 լիրայի`նախագահի աշխատավարձը բարձրացել է միանգամից 26 տոկոսով:


Նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի օրոք նախագահի աշխատավարձի աճն առավելագույնը կազմել է 7 տոկոս:
Հաշվի առնելով, որ կառավարման նախագահական համակարգին անցնելուց հետո Էրդողանն իր ձեռքն է վերցրել նախագահական պալատի բյուջեն կազմելու իրավունքը, նրա աշխատավարձը իր նախաձեռնությամբ է բարձրացվել:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ