Հոկտեմբերի 27-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ չի կայանալու` տեղեկացչել են քաղաքապետարանից: «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 3328-Ա որոշմամբ.
1.Ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի «ՀՀ Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ գումարելու մասին» N 3324-Ա որոշումը»,-ասված է քաղաքապետարանի որոշման մեջ: