ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջոն Բոլտոն. Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային հսկայական նշանակություն կունենա

Ջոն Բոլտոն. Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային հսկայական նշանակություն կունենա
24.10.2018 | 22:52

Բաքվում մամուլի ասուլիսում Ջոն Բոլտոնն ասել է, թե Ադրբեջան իր առաջին այցի ընթացքում կարևոր հարցերի շուրջ «ինտենսիվ բանակցություններ» է վարել Ադրբեջանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ: «Բանակցությունների թեմաներն էին տարածաշրջանային խնդիրները, ղարաբաղյան հակամարտությունը, ԱՄՆ-ի ջանքերը՝ կանխելու Իրանի կողմից հովանավորվող ահաբեկչությունն ու միջուկային զենքի մշակումները: Շոշափվել են նաև տնտեսական ծրագրեր` «Հարավային միջանցք» գազային ծրագիրը»,- ասել է նա: Պատասխանելով ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերին, Ջոն Բոլտոնն ասել է, թե Ղարաբաղի հարցով նոր առաջարկներ չի բերել: Նրա համար չի եկել, որ տարածաշրջանում փոխի ԱՄՆ-ի քաղաքականությունը: «Ես մտադիր եմ ավելի լավ հասկանալ և ուսումնասիրել այս կամ այն խնդիրները»,- ասել է նա՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:

«Մենք հասկանում ենք, որ այդ հակամարտության խաղաղ կարգավորումը միջազգային հսկայական նշանակություն կունենա: Ես շնորհակալ եմ Ադրբեջանի նախագահին, որ նա կիսեց իր պատկերացումները կարգավորման հեռանկարի վերաբերյալ: Վաղը ես լինելու եմ Երևանում և հուսով եմ այդ թեման քննարկել Հայաստանի ղեկավարների հետ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր՝ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»: Լրագրողները նաև հարցրել են, թե արդյո՞ք Ալիևի հետ քննարկել է մարդու իրավունքների, ժողովրդավարության խնդիրները, մասնավորապես նաև «Ազատություն» ռադիոկայանի՝ 2014-ից փակված Բաքվի գրասենյակի հարցը: Ջոն Բոլտոնն ասել է, որ այդ հարցերը կարևոր նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար ու նախագահ Ալիևի հետ արդյունավետ երկխոսություն է ունեցել:

«Կարծում եմ շատ ոլորտներ կան, որտեղ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն կարող են համագործակցել»,- ասել է նա: Ըստ «Թուրան»-ի՝ Բոլտոնն ասել է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը բարձրացրել է մարդու իրավունքների թեման, սակայն կոնկրետ «Ազատություն» ռադիոկայանի խնդիրը չի բարձրացրել: Նա հիշեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, թե ԱՄՆ-ն մտադիր չէ ուրիշ երկրներին դասախոսություն կարդալ:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ