Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ հրապարակավ կարծիք է հայտնել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի առաջիկա դուրս գալու շուրջ, նշելով ԵՄ-ի և Միացյալ Թագավորության դաշինքի ամրությունը:
«Մենք կանգնած ենք Եվրոպայի հետ նոր գործընկերային հարաբերությունների առջև, և մեր կարեւորագույն ակտիվը մեր ընդհանուր արժեքներն են ու պարտավորությունները: Եվ դրանք ցույց են տալիս, որ նույնիսկ չնայած փոփոխություններին, մեր տեւական դաշինքը մնում է ամուր, և մենք՝ որպես նորարարներ, առեւտրական գործընկերներ ու ինտերնացիոնալիստներ, վստահությամբ ենք նայում ապագային»,- ասել է թագուհին Բուքինգհեմյան պալատում ընդունելության ժամանակ ի պատիվ Նիդեռլանդների Վիլեմ-Ալեքսանդր թագավորի և Մաքսիմա թագուհու այցի: Ընդունելությանը ներկա են եղել 150 հյուրեր, նրանց թվում էին արքայազն Ուիլյամն ու իր տիկին Քեյթը, արքայազն Չարլզը՝ տիկնոջ՝ Քամիլլայի հետ, վարչապետ Թերեզա Մեյը: