ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Սարգսյանը Եվրախորհրդարանում` ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Արամ Սարգսյանը Եվրախորհրդարանում` ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին
24.10.2018 | 22:56

Այս օրերին Ստրասբուրգում գտնվող Արամ Սարգսյանի իր Ֆեյսբուքի էջում գրել է. «ՀՀԳՀ-ի իրականություն դառնալը գերկարևոր է Հայաստանի համար և ՀՀ-ն երբեք ավելի մոտ չի եղել իրական արդյունքների հասնելուն: ՀՀԳՀ-ն քաղաքական փաստաթուղթ է, և լուրջ խնամքի ու աշխատանքի պահանջ ունի։
Ցանկալի է, որ ԵՄ անդամ երկրները ավելի արագ ընդունեն համաձայնագիրը և տարեվեջին ունենանք, ոչ թե 8 այլ ավելի մեծ թվով երկրների համաձայնություն։
2018 թիվը ամենահաջողված տարին է ՀՀ- ԵՄ համաձայնությունը կյանքի կոչելու և համագործակցությունը իրականություն դարձնելու համար։ ՀՀ տնտեսության ողնաշարը ուղղելու հիմնական միջոցը էներգետիկ համակարգը կախվածությունից ազատելն է և ներդրումների ներգրավվումը արևային էներգետիկայի ու ատոմային էներգետիկայի բնագավառներում։
Այս հարցերի մասին խոսեցի իմ ելույթում։


Հ.Գ. Էներգետիկային վերաբերող հարցը լավ արձագանք գտավ և ԵՄ գործընկերները խոստումներ տվեցին Ուկրաինայի, Մոլդովիայի ու Վրաստանի օրինակով ներդրումներ ապահովել այլընտրանքային էներգետիկայի, ավտոնոմ լուսավորության ու խնայողական էներգակիրառման ոլորտներում»:

Դիտվել է՝ 545

Մեկնաբանություններ