ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վալերի Օսիպյան. Ոստիկանությունը բարձր մակարդակով ծառայություն կկազմակերպի խորհրդարանական ընտրությունների շրջանում

Վալերի Օսիպյան. Ոստիկանությունը բարձր մակարդակով ծառայություն կկազմակերպի խորհրդարանական ընտրությունների շրջանում
25.10.2018 | 13:16

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ընդունել է ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը:
Վալերի Օսիպյանն ընդգծել է համագործակցության կարևորությունը ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում: Ալեքսանդր Շլիկ առանձնացրել է այն ոլորտները, որոնք կարևորում են ոստիկանության գործունեության շրջանակներում` ընտրողների ցուցակների կատարելագործումն ու նախընտրական շրջանում հավաքների անցկացումը: Վալերի Օսիպյանը նկատել է, որ ընտրությունների շրջանակում ոստիկանությունն արդյունավետ գործունեություն է ծավալել ոչ միայն այդ երկու ուղղություններով, այլև ողջ ծավալով, ինչի վկայությունը Երևանի ավագանուընտրություններն են: ՀՀ ոստիկանության պետը վստահություն է հայտնել, որ ոստիկանությունն ավելի բարձր մակարդակով ծառայություն կկազմակերպի առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանում:


Վալերի Օսիպյանը նշել է, որ նաև ՏԻՄ ընտրությունների դրական փորձը նկատի ունենալով` պատրաստվում է անձամբ այցելել մարզեր և հանդիպումներ ունենալ ոչ միայն ոստիկանության մարզային աձնակազմերի, այլև, բացառապես օրենքի շրջանակում ու ոստիկանության ապաքաղաքականության սկզբունքը պահպանելով, ընտրողների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Իսկ ընտրացուցակների ճշգրտումները շարունակվում են, և կան հիմքեր ասելու, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առավելագույնս կատարյալ ցուցակներով: Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը մանրամասն ներկայացրել է ցուցակների կատարելագործման ուղղությամբ կատարված աշխատանքը` նշելով, որ այդ ոլորտը ոստիկանության ղեկավարության ու ԺՀՄԻԳ-ի ուշադրության կենտրոնում է, որի առաջարկները միշտ էլ կարևորվել, կիրառվել ու նպաստել են միջոցառումների արդյունավետության ապահովմանը:

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ