ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բիձինա Իվանիշվիլի. Նախագահական ընտրությունները կարող են ավարտվել մեկ փուլով

Բիձինա Իվանիշվիլի. Նախագահական ընտրությունները կարող են ավարտվել մեկ փուլով
25.10.2018 | 13:17

Հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Վրաստանի իշխող կուսակցության ղեկավար և երկրի ամենահարուստ գործարար Բիձինա Իվանիշվիլին գտնում է, որ ընտրությունները կարող են ավարտվել մեկ փուլով: Նրա համոզմամբ, նախագահական ընտրություններում հաղթելու է «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին: «Հավանականությունը շատ մեծ է, որ առաջիկա ընտրությունները կավարտվեն մեկ փուլով: Բայց անգամ երկրորդ փուլի անցկացման պարագայում ես որևէ կասկած չունեմ, որ հաղթելու է տիկին Սալոմեն»` հայտարարել է նա երեք հեռուստաընկերություններին հարցազրույցում, որ տևեց երկուսուկես ժամ:
Իվանիշվիլին անվերապահ աջակցություն հայտնեց Սալոմե Զուրաբիշվիլիին` քննադատելով քարոզչական արշավը, որ ծավալվել էր իշխանության թեկնածուի դեմ` 2008-ի օգոստոսյան պատերազմի մասին նրա հայտարարություններից հետո:


«Մենք ռմբակոծել ենք մեր իսկ քաղաքացիներին: Որևէ նախագահ նման իրավունք չունի: Ես այսօր էլ Վրաստանի տարածքային ամբողջականության կողմնակից եմ, սակայն ցանկանում եմ, որ որևէ նախագահ չռմբակոծի սեփական քաղաքացիներին և սեփական երկրի տարածքը», - սեպտեմբերի սկզբին հեռարձակված հարցազրույցներից մեկում ասել էր Զուրաբիշվիլին: Վրացական ընդդիմությունը` նախևառաջ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները, նախագահի թեկնածուի հայտարարությունը դավաճանություն որակեցին: Իվանիշվիլին համոզված է` դավաճանները նախկին իշխանության ներկայացուցիչներն են, նրանց քայլերի արդյունքում Վրաստանի տարածքի 20 տոկոսը այսօր օկուպացված է: «Սաակաշվիլին է ռմբակոծել սեփական բնակչությանը, այլ ոչ թե Վրաստանը: Այս առումով իմ մոտեցումը լիովին համընկնում է Սալոմե Զուրաբիշվիլիի մոտեցումների հետ: Սաակաշվիլիի գործողությունների արդյունքում Ռուսաստանը կարողացավ կյանքի կոչել իր ավելի քան մեկդարյա երազանքը: Սաակաշվիլին բացեց ռուսական զորքի ճանապարհը դեպի Վրաստան»` ասել է «Վրացական երազանքի» հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին:

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ