ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բժշկականում սկանդալ սարքած Նարեկ Վանեսյանը հայտարարել է, որ Առողջապահության նախարարն իր ընկերն ու իրենց դեմ խաղ չկա

Բժշկականում սկանդալ սարքած Նարեկ Վանեսյանը հայտարարել է, որ Առողջապահության նախարարն իր ընկերն ու իրենց դեմ խաղ չկա
25.10.2018 | 13:21

Առողջապահության ոլորտում լարվածությունն աճում է: Նախարար Արսեն Թորոսյանի նշանակած Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը երեկ սկանդալ է սարքել Բժշկական համալսարանում: Նա համալսարանի շրջանավարտների ու դասախոսական անձնակազմի հետ հանդիպման ընթացքում անընդհատ ռեպլիկներ է հնչեցրել տեղից՝ խաթարելով միջոցառման բնականոն ընթացքը:

«Հրապարակը» գրում է, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հանդարտեցման կոչերին ի պատասխան՝ նորանշանակ տնօրենը հայտարարել է, թե իրենց դեմ խաղ չկա, նախարարն իր ընկերն է, ինչ անում, լավ է անում: Նարեկ Վանեսյանի պահվածքից վրդովված անվանի բժիշկները, ԵՊԲՀ շրջանավարտները երեկ նամակ են գրել վարչապետին՝ կոչ անելով կարգի հրավիրել պաշտոնյային և «համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումն արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին»: Նամակը ստորագրել են ԵՊԲՀ ամբիոնի վարիչներ, դոկտորներ։ Նախարար նշանակվելուց հետո Արսեն Թորոսյանը մի շարք բուժհաստատություններում բարեփոխումների անվան տակ պաշտոնանկ արեց նախկին տնօրեններին՝ նրանց փոխարեն նշանակելով իր ընկերներին, որոնք ինքնատիրապետման և էթիկայի հետ լուրջ խնդիրներ ունեն:

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ