ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ում ուղարկված ռումբերն իրական են եղել

ԱՄՆ-ում ուղարկված ռումբերն իրական են եղել
25.10.2018 | 13:22

Նյու Յորքի «Թայմս-Ուորներ» կենտրոն ուղարկված պայթուցիկ սարքն աշխատող է եղել` հայտնում է Daily Beast-ն: Իրավապահ մարմինների աշխատակցի խոսքով՝ ոստիկանության բաժանմունքում ռումբը նկարագրել են որպես «պարզունակ, սակայն գործող», տարհանվել էր նաև CNN հեռուստաալիքի խմբագրությունը, որը գտնվում է «Թայմս-Ուորներ» կենտրոնում: Ռումբն ստացվել էր առավոտյան փոստի միջոցով: Կապոցը հասցեագրված է եղել ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջոն Բրենանին:


Ռումբից բացի CNN-ի խմբագրություն սպիտակ փոշիով ծրար է ուղարկվել: ԱՄՆ հատուկ ծառայությունները հայտնաբերել են պայթուցիկ սարքեր, որ անհայտ անձինք ուղարկել էին Բարաք Օբամային, Բիլ ու Հիլարի Քլինթոններին, միլիարդատեր Ջորջ Սորոսին:

Դիտվել է՝ 354

Մեկնաբանություններ