ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշել է հեշտությամբ չզիջել դիրքերը՝ փորձելով խորհրդարանը ժամկետից շուտ արձակվելուց և ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուց առաջ վերջին պայքարը մղել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, նրանք մտադիր են տապալել ՀՀ ընտրական օրենսգրքի նոր նախագծի ընդունումը:
«ՀՀԿ նպատակն է անել այնպես, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն հին օրենսգրքով, հետևաբար՝ ռեյտինգային ընտրակարգով: Այդպես նրանք հույս ունեն՝ռեյտինգային ընտրակարգի միջոցով դեկտեմբերին կրկին հայտնվել խորհրդարանում, այն էլ՝ լինել երկրորդ ուժը: Ավելին, մի շարք անհատների հետ ՀՀԿ-ականները պայմանավորվածություն ունեն, որ առաջադրվելու են իրենց ընտրացուցակով և այդպես ձայն են բերելու: Հետաքրքիր է՝ դեռ կա՞ն մարդիկ, որ պատրաստ են պայքարելու ՀՀԿ-ի ցուցակով, ՀՀԿ-ի համար, ընդ որում՝ պայքարել իրենց հեղինակության հաշվին: Հետաքրքիր է», - գրել է թերթը: