ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուզաննա Մուրադյանը մանդատը վայր է դրել Սերժ Սարգսյանի հորդորով

Ռուզաննա Մուրադյանը մանդատը վայր է դրել Սերժ Սարգսյանի հորդորով
25.10.2018 | 13:24

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարական է ներկայացրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հորդորով:


«Ռուզաննա Մուրադյանը միակ ՀՀԿ-ական կին պատգամավորն էր, ով հոկտեմբերի 22-ին կողմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին: Ռուզաննա Մուրադյանը սկզբում միացել էր ՀՀԿ բոյկոտին և չէր ներկայացել նիստին, սակայն վերջին պահին հայտնվեց խորհրդարանում և կողմ քվեարկեց, չնայած կուսակցության դիրքորոշմանը»,- գրել է թերթը:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ