Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է դպրոցներում աշակերտական երդման վերականգնումը՝ նշելով, որ Թուրքիայի Հանրապետության բարձրագույն վարչական դատարանը սխալ քայլ է թույլ տվել:
«Թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ» աշակերտական երդումը, որ տասնյակ տարիներ պարտադրվել է Թուրքիայի բոլոր դպրոցներին ու չեղարկվել միայն 2013-ին, պարտադրվում է նաև Ստամբուլի հայկական համայնքի բոլոր դպրոցներին:
«Հյուրրիյեթը» գրում է, որ Էրդողանը հատկապես բարկացել է, որ իրենց կողմից 2013-ին չեղարկած օրենքին դատարանն արձագանքում է 5 տարի անց:
«2013-ին ո՞ւր էիք: 2013-ից մինչև 2018 թվական ո՞ւր էիք: Ինչո՞ւ մինչև այսօր սրա հետ կապված որևէ որոշում չի տրվել և միայն հիմա է տրվում: Հիմա՞ հիշեցիք: Կներեք, բայց երբ սխալ եք անում, ստիպված ենք ասել այդ մասին: Հետո երբ ժողովուրդը մեզ է քարկոծում, պատասխանը մենք ենք տալիս», - ասել է Էրդողանը: