ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը Հայաստանից տանում է իր «միլիոնը»

Ռուսաստանը Հայաստանից տանում է իր «միլիոնը»
25.10.2018 | 13:26

Հայաստանում իշխանափոխությունից հետո իր քաղաքական կարիերան ավարտած ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է ներառվել ռուսական «Զառուբեժնեֆտ» պետական նավթային ընկերության տնօրենների խորհրդի կազմում` գրում է kommersant.ru-ն՝ ենթադրելով, որ նշանակումը կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի հարուստ փորձի (2000-2010թթ.) արդյունք:
Պարբերականի հետ զրուցած քաջատեղյակ աղբյուրը պատմել է, որ Կարապետյանը կարող է անկախ տնօրենի պաշտոն ստանալ, որն այժմ զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը:

Այնուհանդերձ, պարզ չէ՝ Կարապետյանի հավանական նշանակումը քաղաքական ենթատեքստ ունի, թե կապված է նրա նախկին բիզնես կարիերայի հետ: TopContact-ից Արթուր Շամիլովը գտնում է, որ Կարապետյանի հավանական նշանակմամբ Ռուսաստանի Դաշնությունը, որը փորձում է լավ հարաբերություններ կառուցել ՀՀ նոր կառավարության հետ, հայկական վերնախավին ազդակ է ուղարկում, որ չի մոռանում նախկին քաղաքական առաջնորդներին: Ռուսաստանի իշխանությունները նախկինում էլ են կիրառել արտասահմանից հավատարիմ քաղաքական գործիչներին աշխատանքի հրավիրելու պրակտիկան` Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը ներառված է «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի կազմում: «Դա հետևողական քաղաքականություն է»,-եզրափակել է Շամիլովը՝ բերելով Շրյոդերի օրինակը: Հավելեք Ռոբերտ Քոչարյանին, որ ՙՍիստեմայի՚ տնօրենների խորհրդի անդամ է:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ