ԱՄՆ-ը ռազմավարական տեսանկյունից չափազանց կաևոր տարածաշրջան է համարում Հարավային Կովկասը` հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնն Ադրբեջանում` գրում է minval.az-ը:
«Մենք համարում ենք Հարավային Կովկասն ԱՄՆ-ի համար ռազմավարական տեսանկյունից չափազանց կարևոր տարածաշրջան: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի մասին է, որը միակ երկիրն է, որ սահման ունի միաժամանակ և Ռուսաստանի, և Իրանի հետ», - ասել է Բոլթոնն «Ամերիկայի ձայն»-ին հարցազրույցում: Ջոն Բոլտոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկել է Արցախի հակամարտության հարցը: Հանդիպման ընթացքում Ալիևը նշել է նաև, որ ԱՄՆ-ն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծ դեր է կատարում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում: