Պուտին. Եթե ԱՄՆ-ը միջին հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում, Մոսկվան թիրախ կդարձնի դրանք տեղակայող երկրներին
25.10.2018 | 13:29
Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ եթե ԱՄՆ-ը միջին հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում, Մոսկվան ստիպված կլինի թիրախ դարձնել դրանք տեղակայող երկրներին:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես տվյալ պաշտոնում իր նախորդը, ևս մեկ քայլ կատարեց աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների սաստկացման ու դրա մասշտաբների ընդլայնման ուղղությամբ, իհարկե, չունենալով այդպիսի դիտավորություն, չհետապնդելով տվյալ նպատակը: Եվ, այսուհանդերձ, ողջ աշխարհում ԱՄՆ-ի՝ որպես չարիքի կայսրության նկատմամբ ատելության սաստկացումն ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի հանցավոր քաղաքականության ուղղակի և անխուսափելի հետևանքն է...