ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իտալիայի վարչապետը կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Իտալիայի վարչապետը կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
25.10.2018 | 13:30

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կոչ է անում Եվրամիությանը դադարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Նա ասել է, որ պատրաստ է ակտիվացնել Մոսկվայի հետ առևտուրը, չնայած պատժամիջոցներին: Հոկտեմբերի 24-ին վարչապետի պաշտոնում Մոսկվա կատարած առաջին այցի ժամանակ, Կոնտեն ողջունեց Ռուսաստանին որպես կարևորագույն համաշխարհային դերակատարի և հրավիրեց Պուտինին Իտալիա: Կոնտեն գտնում է, որ Եվրամիության և Ռուսաստանի միջև կապերի խզումը ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված, երկար է տևում և ցանկանում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն:

Դիտվել է՝ 432

Մեկնաբանություններ