ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էլմար Մամեդյարովը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ»

Էլմար Մամեդյարովը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ»
25.10.2018 | 19:28

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ», գրում է «Интерфакс-Азербайджан»-ը: Բաքվին դուր չեն եկել Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները, որ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում անհրաժեշտ է ներգրավել նաև Արցախը:


«Առաջին հերթին, կան փաստաթղթեր: Անհրաժեշտ է ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ: Դրանում հստակ նշված է, որ արցախյան հիմնախնդրի մասնակից կողմերն են Ադրբեջանն ու Հայաստանը, և բանակցությունները վարվում են Բաքվի ու Երևանի միջև»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ