ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Երեւանում տված ասուլիսում անդրադարձել է Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու Հայաստանի մտադրությանը: Նա ասել է, որ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ իրեն հավաստիացրել են, որ առաքելությունը ռազմական ուղղվածություն չի ունենալու: Բոլթոնն ասել է նաեւ, որ ցանկացած երկրի համար ռազմական մասնակցությունը սխալ կլինի, հատկապես հաշվի առնելով, որ մասնակիցներն արդեն շատ են: