Ղարաբաղյան հակամարտության կողմերին զենք վաճառելու որոշում չկա, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը՝ անդրադառնալով Ազատության մասին ակտի 907-րդ փոփոխությանը, որը սահմանափակում է զենքի վաճառքը հակամարտության կողմերին: Նա նշել է, որ չի կարող կանխատեսել, թե ինչ որոշում կկայացվի: Բոլտոնը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հիմնականում զենք են ձեռք բերում Ռուսաստանից, ինչը չի նպաստում հակամարտության կարգավորմանը և Ռուսաստանին ազդեցության լծակներ է տալիս: