ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հրաչյա Փոլադյանը՝ Իրաքում, Տիգրան Գևորգյանը՝ Սիրիայում, Մհեր Մկրտումյանը՝ ԱՄԷ-ում Հայաստանի դեսպաններ

Հրաչյա Փոլադյանը՝ Իրաքում, Տիգրան Գևորգյանը՝ Սիրիայում, Մհեր Մկրտումյանը՝ ԱՄԷ-ում Հայաստանի դեսպաններ
26.10.2018 | 13:55

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հրամանագրեր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Իրաքում Հայաստանի դեսպանի պաշտոնից ետ կանչելու և այդ պաշտոնում Հրաչյա Փոլադյանին նշանակելու մասին: Նախագահը հրամանագրեր է ստորագրել նաև Արշակ Փոլադյանին Սիրիայում ու Հորդանանում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետո կանչելու և Տիգրան Գևորգյանին Սիրիայում Հայաստանի դեսպան նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները:

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ առաջարկությամբ և Արմեն Սարգսյանի հրամանագրով Մհեր Մկրտումյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպան:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ