ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շիրակի մարզում այսօր տեղացել է առաջին ձյունը

Շիրակի մարզում այսօր տեղացել է առաջին ձյունը
26.10.2018 | 13:56

Այսօր Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային ինտենսիվ անձրևներ: Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը եղանակի պարզեցման և արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված Արարատի և Արմավիրի մարզերում օդում սպասվում է 0…-2, իսկ հողի մակերևույթին` -3…-4 աստիճան ցուրտ։ Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ Հայաստանի բոլոր շրջաններում, վաղը ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կնվազի 8-10, առաջիկա գիշերը՝ 6-7, 28-ի գիշերը՝ ևս 4-5 աստիճանով։ Երևանում այսօր և առաջիկա գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Վաղը ցերեկը, հոկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Շիրակի մարզում այսօր տեղացել է առաջին ձյունը։ Հայաստանի տարածքում գրեթե բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ