ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հորդանանում ջրհեղեղի հետևանքով դպրոցականներ և ուսուցիչներ են զոհվել

Հորդանանում ջրհեղեղի հետևանքով դպրոցականներ և ուսուցիչներ են զոհվել
26.10.2018 | 13:57

Հորդանանի իշխանությունները հայտարարել են, որ երեկ հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով միջնակարգ դպրոցի 18 աշակերտներ և ուսուցիչներ են զոհվել, 35-ը մարմնական վնասվածքներ են ստացել։ Խեղդվածների մեծ մասը մինչև 14 տարեկան երեխաներ են:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ