ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրախորհրդարանը զգուշացնում է Ռուսաստանին Ազովի ծովի հարցով

Եվրախորհրդարանը զգուշացնում է Ռուսաստանին Ազովի ծովի հարցով
26.10.2018 | 13:58

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ երկրներին բացատրել Ռուսաստանին, որ իր նկատմամբ ավելի կոշտ միջոցներ կձեռնարկվեն, եթե ուժեղացնի միջազգային նավարկության «դե ֆակտո արգելափակումը» Ազովի ծովում։

ԵՄ-ում ՌԴ դեսպան Վլադիմիր Չիժովը չի ընդունել Եվրախորհրդարանի դիրքորոշումը՝ «կատարյալ անհեթեթություն» անվանելով, և հայտարարել է, որ Մոսկվան «լիարժեք իրավունք ունի» Ազովի ծովում իր գործողություններն իրականացնելու: ԱՄՆ-ը դատապարտել էր Ազովի ծովում և Կերչի նեղուցում միջազգային նավերի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները՝ որակելով «ոտնձգություն»։ Վաշինգտոնը հայտարարել էր, թե սա ևս մեկ օրինակ է, որ Մոսկվան փորձում է ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում։

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ