«Հրապարակը» գրում է. «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, դեսպան Ջոն Բոլտոնը, թվում էր, առաջին հերթին ՀՀ Անվտանգության խորհրդի և նրա նախագահի՝ Արմեն Գրիգորյանի «հյուրը» պետք է լիներ, սակայն ամերիկյան կողմի վերապահումները՝ Գրիգորյանի անձի հետ կապված, այս այցի ժամանակ էլ են դրսևորվել։ Ճիշտ է՝ Բոլտոնն առավոտյան այցելեց ԱԱԽ, սակայն ԱԱԽ քարտուղարի հետ տետ ա տետ հանդիպում չկայացավ։ Հանդիպել են մի կողմից Բոլտոնը, մյուս կողմից՝ ՀՀ ԱԳ և Պնախարարները, ԱԱԽ քարտուղարը։ Իսկ օրվա վերջին, երբ Գրիգորյանը նրան փորձել է ընթրիքի հրավիրել, մերժում է ստացել։ ԱՄՆ նախագահի խորհրդականն ասուլիսից անմիջապես հետո մեկնել է երկրից»: