Առողջապահության ոլորտի նորանշանակ տնօրեններից մեկի՝ Նարեկ Վանեսյանի Երևանի պետական բժշկական համալսարանում սարքած խայտառակ սկանդալը մեջ աղմուկ է առաջ բերել: Անվանի բժիշկների, պրոֆեսորների, դասախոսների բաց նամակում նշվեց, որ միջադեպի հեղինակը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է և պաշտոնի է նշանակվել նրա նախարար դառնալուց հետո: Հարցին՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել նախարարն իր ընկերոջ նկատմամբ, Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանն ասել է, որ նախարարն այժմ գործուղման մեջ է, վերադառնալուց հետո կանդրադառնա խնդրին: