ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վախճանվել է Նիկոլայ Կարաչենցովը

Վախճանվել է Նիկոլայ Կարաչենցովը
26.10.2018 | 14:03

Մոսկվայում 73 տարեկանում կյանքից հեռացել է թատրոնի և կինոյի հանրահայտ դերասան Նիկոլայ Կարաչենցովը: 2017-ն ախտորոշվել էր թոքի քաղցկեղ:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: Կարաչենցովը ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր էր, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս: Նա վաղը կդառնար 74 տարեկան:

Դիտվել է՝ 617

Մեկնաբանություններ