ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հունաստանում հզոր երկրաշարժից հետո Միջերկրական ծովում ցունամիի վտանգ է հայտարարվել

Հունաստանում հզոր երկրաշարժից հետո Միջերկրական ծովում ցունամիի վտանգ է հայտարարվել
26.10.2018 | 14:04

Հունաստանի ափերի մոտ տեղի ունեցած 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Միջերկրական ծովում ցունամիի վտանգ է հայտարարվել:
Ծովում նկատվել են ջրի մակարդակի փոփություններ և ցունամիի վտանգը հաստատվում է` ալիքների բարձրությունը կազմում է 20 սմ, սակայն ափին մոտենալով կտրուկ մեծանում են: Մարդկանց կոչ են անում մարդկանց շտապ լքել լողափն ու ափամերձ գոտիները:
Հունաստանի ափերի մոտ հզոր երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է ոչ միայն Հունաստանի ամբողջ տարածքում, այլև Ալբանիայում, Մալթայում, Բուլղարիայում, Իտալիայում, Մակեդոնիայում, Թուրքիայում, Լիբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աթենքից 287 կմ արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ