ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարդան Ոսկանյանը՝ Բոլթոնին

Վարդան Ոսկանյանը՝ Բոլթոնին
26.10.2018 | 14:05

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի՝ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի», որովհետև, ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ։


Եթե նույնիսկ մի պահ մոռանանք էլ Հայաստան-Իրան սահմանի բազմաբաղադրիչ հսկայական նշանակությունը թե՛ Երևանի և թե՛ Թեհրանի համար, այն ունի ևս մեկ կարևորագույն հատկանիշ՝ Հայաստանի և Իրանի ընդհանուր սահմանը, փոփոխություններով հանդերձ, աշխարհում երկու պետությունների միջև երբևէ գոյություն ունեցած հնագույն սահմաններից մեկն է, որն ունի երկու հազարամյակից ավելի պատմություն, և մինչև դրա վերաբերյալ հայտարարություններ անելը, նախ պետք է փորձել զգալ այդ սահմանի նաև պատմական ողջ լիցքը»։

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ