ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայտնի են Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների նոր ղեկավարների անունները

Հայտնի են Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների նոր ղեկավարների անունները
26.10.2018 | 18:54

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոր թաղապետեր նշանակելու մասին որոշումներ է ստորագրել: Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Միքայել Թումասյանը: Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Արամ Դանիելյանն էլ նշանակվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:
Որոշման համաձայն՝ նոր թաղապետերն իրենց լիազորություններին կանցնեն հոկտեմբերի 27-ին:

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ