ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու է տեսնում Գագիկ Ծառուկյանին

ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու է տեսնում Գագիկ Ծառուկյանին
26.10.2018 | 21:27

ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում ձգտելու է հնարավորինս շատ ձայներ ունենալ` այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նա նշեց, որ հարցը լուծելու է ժողովուրդը, թե որ քաղաքական ուժը ինչ մասնակցություն կունենա խորհրդարանում: Հարցին, թե իրենք վարչապետի թեկնածու ունե՞ն, նա պատասխանեց, որ հետագա զարգացումներից է կախված դա: «Իհարկե, ՀՀ-ում այնպիսի պաշտոն չկա, որտեղ ԲՀԿ-ն թեկնածու ու կադր չունենա: Ամեն ինչ իր ժամանակին, քայլերի հաջորդականություն կա»,- նշեց նա: Հարցին՝ առաջին, թե՞ երկրորդ տեղի համար են պայքարելու, Վահե Էնֆիաջյանը հստակ պատասխան չտվեց: Նա ասաց, որ ԲՀԿ կուսակցության ողջ քաղաքական թիմը համարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություներում կուսակցության նախընտրական ցուցակը պետք է գլխավորի Գագիկ Ծառուկյանը: «Քաղաքական ուժը պետք է ձգտի առավելագույնս մասնակցություն ունենա, լավագունս ներկայացնի ժողովրդին իր կադրային քաղաքականությունը և այն, թե ինչ փոփոխություններ է ի զորու իրականացնել: Մենք պայքարելու ենք առավելագույնս ձայներ ունենալու համար»,- նշեց նա:

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ