ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վահրամ Բաղդասարյան. ՀՀԿ-ն լինելու է արմատական ընդդիմություն

Վահրամ Բաղդասարյան. ՀՀԿ-ն լինելու է արմատական ընդդիմություն
26.10.2018 | 21:28

ՀՀԿ-ն լինելու է արմատական-կառուցողական ընդդիմություն, այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի քաղաքական ցուցակով: Նա չի ասել, թե ո՞վ կգլխավորի ցուցակը. «Մենք այդ հարցի քննարկումը կանենք մոտակա օրերին, քննարկումից հետո դրա մասին կխոսենք»։


Ամենայն հավանականությամբ` գործարարներ այլևս չեն լինի ընտրացուցակում. «Քաղաքական զարգացումների արդյունքում այս ճանապարհում մենք այդ քայլերը կատարում ենք, առավել ևս մենք ընդդիմադիր կերպարով ենք հանդես գալիս և պետք է որպես ընդդիմություն հանդես գանք, և մեր ցուցակը կլինի հարիր ընդդիմադիր ցուցակ»։

Դիտվել է՝ 760

Մեկնաբանություններ