ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԸՕ նախագծին

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԸՕ նախագծին
26.10.2018 | 21:34

Աժ երկուշաբթի օրվա արտահերթ նիստից առաջ Ընտրական օրենսգրքի նախագիծը այսօր քննարկվեց պետաիրավական հանձնաժողովում:
Նախագծում որոշ դրույթների ձևակերպումներն են պարզեցվել: Օրինակ՝ կրկին հստակեցվել է խորհրդարանում 4 ուժերի ներկայացվածության և մանդատների բաշխման հարցը:

Նախագծով առաջարկվում է Աժ-ում 3-ի փոխարեն 4 քաղաքական ուժի ներկայացվածություն ապահովել, 4-րդ ուժը կարող է հայտնվել, եթե հավաքում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների 2 տոկոսը: Այս շեմը կարող է նվազեցվել միայն այն դեպքում, եթե 3-րդ ուժն էլ չհաղթահարի 2 տոկոսը և անգամ ստանա 1 տոկոսից էլ ցածր քվե: Երեք ուժի ներկայացվածությունը պարտադիր է՝ անկախ երրորդի ստացած քվեի քանակից:
Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին փոփոխություններին, արտահերթի օրակարգում Ընտրական օրենսգրքի նախագծի հարցն ընդգրկելուն: Նախագիծն ընդունելու համար հարկավոր է 63 կողմ:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ