Գուցե ՀՀԿ իշխանության ընթացքում եղել են ուժեր, որոնք ցանկացել են «գրպանի ընդդիմություն» լինել` ԱԺ ճեպազրույցներում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Հարցին, թե ՀՀԿ-ի իշխանության տարիներին ունեցե՞լ է «գրպանի ընդդմիություն», Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց.
«Դա լրատվական հետաքրքրություն է եղել՝ մեկին մրոտելու ու պատվերներ կատարելու համար։ Այդ գրվածներին դուք մի հավատացեք, դա սխալ մոտեցում է։ Կարո՞ղ է իրենք են ձգտել, որ դառնան «գրպանի ընդդիմություն», բայց ընդունվե՞լ են, թե՞ ոչ, դրա մասին ես չեմ կարող բարձրաձայնել», - ասաց Վահրամ Բաղդասարյանը։ Հիշեցմանը, թե ինքն անձամբ ժամանակին հայտարարել է, որ կան «թաքնված հանրապետականներ», ովքեր միշտ կողմ են քվարկում, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Իսկ դուք չե՞ք նկատել դա։ Եվ հիմա նաև կան «թաքնված ոչ հանրապետականներ», որ քվեարկում են»: