ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը Պուտինին Սպիտակ տուն է հրավիրել

Թրամփը Պուտինին Սպիտակ տուն է հրավիրել
26.10.2018 | 21:41

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտոնապես Սպիտակ տուն է հրավիրել` հայտարարել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը` Վրաստանում մամուլի ասուլիսի ժամանակ: Նա մանրամասնել է, որ ամերիկյան կողմը Պուտինին հրավիրել է հաջորդ տարի Վաշինգտոն այցելել: Հրավերը փոխանցել է Բոլտոնը՝ մի քանի օր առաջ Մոսկվա այցի ժամանակ:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ