Կառավարությունը երեկ ԱԺ է ներկայացրել Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Օրենքի փոփոխությունների իմաստը հանքերի իրական սեփականատերերի բացահայտումն է, որը կարևոր է ոչ միայն հայ հանրության համար, այլ նաև բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից:
Հայաստանը 2017-ին Բոգոտայում միջազգային համաձայնագիր է ստորագրել, որը պարտավորեցնում է բացահայտել հանքարդյունաբերության իրական սեփականատերերին: Օրենքի ընդունումից հետո շատ հետաքրքիր պատկեր կարող է բացահայտվել, երբ պարզվի, որ տարբեր են իրական ու իրավական սեփականատերերը: