ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քաղաքապետ Հայկ Մարությանի տեղակալները` շոու բիզնեսից

Քաղաքապետ Հայկ Մարությանի տեղակալները` շոու բիզնեսից
27.10.2018 | 11:49

Երեկ հրապարակվեցին քաղաքապետի տեղակալների անունները: Հայկ Մարությանն իր տեղակալներ է տեսնում ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Տիգրան Վիրաբյանին և Սերգեյ Հարությունյանին: Առաջին տեղակալի թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է։ Նա կառավարման մասնագետ է, «Արդշինբանկ» ՓԲԸ սպառողական և հիպոթեքային վարկավորման, ռիսկերի կառավարման բաժնի պետը, մասնագիտությամբ տնտեսագետ է, Տնտեսագիտական համալսարանի դասախոս։ 2006-2018 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի պետ։ Մյուս 2 փոխքաղաքապետները շոու բիզնեսից են: «Տրիադա» ստուդիայի փոխտնօրեն Սերգեյ Հարությունյանը բազմաթիվ ֆիլմերի, հոլովակների պրոդյուսեր է, Հայկ Մարությանի «Kargin studio»-ի նկարահանած «Սիրո գործակից» և «Սուպեր մամա 2» ֆիլմի պրոդյուսերն է։ Չորրորդն էլ Տիգրան Վիրաբյանն է՝ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենը։ Նրա օրոք թատրոնը կենդանացել է, որոշ ներկայացումների ժամանակ նույնիսկ անշլագ էր լինում:

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ