ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մանվել Գրիգորյանը ցանկանում է շուրջ 330 հա տարածք նվիրաբերել պետությանը

Մանվել Գրիգորյանը ցանկանում է շուրջ 330 հա տարածք նվիրաբերել պետությանը
27.10.2018 | 11:50

Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը:
Նրա Վերջինիս փաստաբան Լևոն Բաղդասարյանը հաստատեց տեղեկատվությունը՝ հավելելով․ «Շուկայական արժեքը, նվազագույն գներով գնահատվել է փորձագետի կողմից, մոտ 10 միլիոն դոլարի չափով ընդհանուր արժեքն է»:
Հարցին՝ Գրիգորյանը ցանկանու՞մ է մեղմացնել իր նկատմամբ հանրության վատ վերաբերմունքը, փաստաբանն արձագանքեց․ «Միանշանակ ոչ, իրեն մեղսագրված արարքը ոչ միայն չի ընդունում, այլև մեկ ժամ շուտ ցանկանում է, որ պարզեն, ճշտեն և ճիշտ գնահատականը տան: Իսկ ինչ վերաբերում է հանրության վերաբերմունքին, հանրությունը մի փոքր՝ այսօր սրբադասում են, վաղը թշնամի են սարքում, հաջորդ օրը նորից հերոս են սարքում, բայց քրեական գործի հետ դա ուղղակի կապ ունենալ չի կարող»:

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ