ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աստղագետներն անբացատրելի ազդանշան են ստացել տիեզերքից

Աստղագետներն անբացատրելի ազդանշան են ստացել տիեզերքից
27.10.2018 | 11:52

Ռադիոաստղագիտական հետազոտությունների միջազգային կենտրոնի մասնագետներն անբացատրելի ազդանշան են որսացել տիեզերքից: Science Alert-ը գրում է` ընդունված ազդանշանը, որն ստացվել է Ծիր կաթինի խորքերից, եկել է Լուսնից, ֆիքսել են նաև ցամաքային կայանները:

Գիտնականների կարծիքներն ընդունված ազդանշանի վերաբերյալ կիսվել են: Նրանց մի մասը կարծում է, որ տիեզերական լուսարձակումը Մեծ պայթյունի «արձագանքը» է, մյուս մասն էլ կարծում է, որ ազդանշանն արհեստականորեն է ստեղծվել: Այժմ աստղագետները փորձում են որոշել ընդունված ազդանշանի բնույթն ու աղբյուրը:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ