Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հարգանքի տուրք են մատուցել 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Վարչապետի պաշտոնակատարը, Աժ նախագահը, պատգամավորները, հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հարազատները, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչները ծաղիկներ դրեցին ՀՀ Ազգային ժողովի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: