ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ստամբուլում քննարկվում է Սիրիայի հարցը

Ստամբուլում քննարկվում է Սիրիայի հարցը
28.10.2018 | 06:57

Այսօր Ստամբուլում գումարվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գագաթաժողովը, որի օրակարգում Սիրիայում 7 տարի տևող պատերազմին վերջ տալու խնդիրն է: Նախագահներ Ռեջեփ Էրդողանը, Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնը և կանցլեր Անգելա Մերկելը քննարկում են Սիրիայում անվտանգության և քաղաքական խնդիրները: Ենթադրվում է, որ չորս ղեկավարները կքննարկեն Իդլիբում հրադադարի ռեժիմը շարունակելու հնարավորությունը: Այդ համաձայնությունը թույլ չի տվել նախագահ Բաշար Ասադի բանակին հզոր գրոհով գրավել Իդլիբը, քանի որ դա կհանգեցներ մարդկային մեծ կորուստների: Այս ձևաչափով հաջորդ գագաթաժողովում Էրդողանը, Պուտինը, Մակրոնը և Մերկելը պետք է քննարկեն Սիրիայում Սահմանադրություն ստեղծելու, բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու և պատերազմից ավերված երկիրը վերականգնելու հարցերը:

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ