ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ տնտեսության մեջ «քամի ցանող» գործարարներին

Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ տնտեսության մեջ «քամի ցանող» գործարարներին
28.10.2018 | 07:00

Մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ տնտեսության վիճակը երբեմն կախված է մեկ-երկու ընկերության գործունեությունից կամ տրամադրությունից, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ասենք, որ մի գործարանի սեփականատեր այդ օրը վատ տրամադրությամբ արթնանա, կարող է մտքով անցնի, որ տնտեսության մեջ մի հատ մինի փոթորիկ առաջացնի։ Հույս ունեմ, որ այդպիսի մարդիկ գիտեն, որ մենք իրենց տեղերը գիտենք, և քամի չեն ցանի, որովհետև ի պատասխան փոթորիկ կստանան», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ