ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Իմ կարգավիճակը թույլ չի տալիս մեկնաբանել, թե ով է կանգնած Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևում

Նիկոլ Փաշինյան. Իմ կարգավիճակը թույլ չի տալիս մեկնաբանել, թե ով է կանգնած Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևում
28.10.2018 | 07:02

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործերը դե յուրե համարվում են ավարտված, և ՀՀ օրենսդրության համաձայն՝ գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է կամ նոր հանգամանք, կամ նոր երևան եկած հանգամանք, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ՝ այդ հարցով տուժողների իրավահաջորդներն ավելի շատ ասելիք կունենան, որովհետև նրանք են գործի մանրամասներին ծանոթ», - ասաց Փաշինյանը։ Նա թե չի կարծում, որ այսօրվա իր կարգավիճակում ճիշտ է որևէ մեկնաբանություն անել, թե ով էր կանգնած Հոկտեմբերի 27-ի հետևում:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ