Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած արտաքին քաղաքականություն վարեն և դա է նրա պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ես ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկերներին` լրագրողներին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ քննադատությանը։ «Հայաստանի իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ և արժանապատիվ երկրին վայել արժանապատիվ քաղաքականություն»` ասաց Նիկոլ Փաշինյանը: