Մարդ սպանելու համար դատապարտված անձ համաներման չպետք է ենթարկվի` այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա, ցմահ դատապարտյալների դեպքում կարող են գործել վաղաժամկետ ազատ արձակելու, պատժաչափերը փոխելու, ներման մեխանիզմները։ Նրա խոսքով՝ ցմահ դատապարտյալների վերաբերյալ քրեական գործերին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի։ «Համաներման վատն այն է, որ այն անհատական մոտեցում չի ցուցաբերում։ Հետևաբար, ես խնդրել եմ, որ ցմահների գործերը հատ-հատ նայեն նորից», - ասաց Փաշինյանը: