ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի, իսկ ԱՄՆ-ն պատրաստում է պատերազմը

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի, իսկ ԱՄՆ-ն պատրաստում է պատերազմը
28.10.2018 | 07:11

ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության հարցերով վարչության ղեկավարի տեղակալ Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ պաշտպանական պատերազմի: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում նա ասել է. «Վերջերս նիստի ժամանակ ԱՄՆ-ն հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի: Այո՛, Ռուսաստանը պատրաստվում է պատերազմի, ես դա հաստատում եմ», - ասել է նա, երբ ՄԱԿ-ը դեմ է քվեարկել Մոսկվայի առաջարկած բանաձևի դիտարկմանը:
Մոսկվան բանաձև էր ներկայացրել հաջակցություն ԱՄՆ-ի հետ կնքած «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի, որից ԱՄՆ նախագահը հայտարարել է դուրս գալու մասին: Նա նշել է, որ Մոսկվան կպաշտպանի երկրի տարածքային ամբողջականությունը, բնակչությանն ու իր սկզբունքները: «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է պատերազմի, իսկ ԱՄՆ-ն պատրաստում է պատերազմը», - ասել է նա:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ