ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը, հնարավոր է, դարձյալ ֆորմալ առաջադրվի՝ նախորդ ելույթը շարունակելու համար

Փաշինյանը, հնարավոր է, դարձյալ ֆորմալ առաջադրվի՝ նախորդ ելույթը շարունակելու համար
28.10.2018 | 07:12

Հոկտեմբերի 31-ին ավարտվում է վարչապետի ընտրության երկրորդ փուլում թեկնածուների առաջադրման ժամկետը, իսկ նոյեմբերի 1-ին կայանալու է ընտրությունը։ Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ ֆորմալ առումով կառաջադրվի՝ նախորդ անգամ խորհրդարանում ունեցած ելույթը շարունակելու համար։

«Նախորդ անգամ չհասցրեցի ասել այն ամենը, ինչ կցանկանայի ասել։ Մասնավորապես, տնտեսական ոլորտին անդրադառնալու ժամանակ չմնաց։ Չի բացառվում, որ նաև տնտեսական ներկա իրավիճակին ու նաև ռազմավարությանն անդրադառնալու համար և նաև այլ քաղաքական նկատառումով, առաջադրվեմ վարչապետի պաշտոնում», -հայտարարեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ