ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավիթ Տոնոյան. Եթե եղել են պատվիրատուներ, բացահայտվելու են

Դավիթ Տոնոյան. Եթե եղել են պատվիրատուներ, բացահայտվելու են
28.10.2018 | 07:13

«Հոկտեմբերի 27»–ի պատվիրատուներ, եթե եղել են, կբացահայտվեն, ժամանակի ընթացքում ամեն ինչ կբացահայտվի` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ Եռաբլուրում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:

«Ես համոզված եմ, որ Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ բացահայտվելու է, անկախ նրանից, թե ինչ իշխանություն է, ժամանակն իր գործն անելու է: Եթե իրականում եղել են պատվիրատուներ, դա բացահայտվելու է»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանի կորուստն անդառնալի է.«Ես չեմ կարող գնահատել այն դաժանությունը, որը կատարվել է հոկտեմբերի 27-ին, ինչ-որ բան վերևից անարդար էր մասնավորապես մեր Սպարապետի նկատմամբ»:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ