ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Սարգսյան. Հոկտեմբերի 27-ի բացահայտումը ճիշտ կլինի վերսկսել այն ժամանակ, երբ արտաքին վտանգները բացառված կլինեն

Արամ Սարգսյան. Հոկտեմբերի 27-ի բացահայտումը ճիշտ կլինի վերսկսել այն ժամանակ, երբ արտաքին վտանգները բացառված կլինեն
28.10.2018 | 07:14

Հոկտեմբերի 27-ի բացահայտումը ճիշտ կլինի վերսկսել, երբ արտաքին վտանգները բացառված կլինեն` «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: «Այն բոլոր վարկածները, որոնք ժամանակին առաջ ենք քաշվել չեն հերքվել, առավել ևս պատվիրատուի տարբերակը՝ ներսից ու դրսից: Մարտի 1-ի բացահայտման գործընթացը ի տարբերություն հոկտեմբերի 27-ի` դյուրին գործընթաց է: Հոկտեմբերի 27-ը ճիշտ կլինի բացահայտել այն ժամանակը, երբ երկիրը իր զարգացման հունի մեջ կլինի»,-նշեց պատգամավորը:

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ