ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետն ազատվել է պաշտոնից

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետն ազատվել է պաշտոնից
28.10.2018 | 15:26

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ստորագրել է հրամանագիր, որով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետն ազատվում է պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 11-րդ կետերի.
Արմեն Ղահրամանյանին ազատել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից», - գրված է հրամանագրում:

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ